ՏՏ ոլորտի ձեռնարկությունները մասամբ կազատվեն շահութահարկից: Այս մասին որոշումն այսօրվա նիստում հաստատեց գործադիրը` փոփոխություն կատարելով նախկին որոշումներից մեկում:
Ըստ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ բացառություն է արվելու տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի համար, և այդ ոլորտում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցման, արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրման և ինովացիոն գործունեության տեսակները հարկման առումով պետք է համարել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ:
Գ. Խաչատրյանի խոսքով՝ այս հարցը քննարկվել է նաև ՏՏ ԶԱԽ-ում:








































