Կառավարության շենքի առջև բանակում խաղաղ պայմաններում իրենց որդիներին կորցրած մայրերն են: Եղանակային պայմանները նրանց չէին խանգարել այս հինգշաբթի ևս լինել կառավարության շենքի բակում և իրենց ձայնը լսելի դարձնել կառավարության նիստի անդամներին:
Այսօր, ինչպես կառավարության նախորդ նիստերի ժամանակ, ակցիա են կազմակերպել նաև իրենց բնակարանները կորցրած և բազմաբնակարան շենքերում բազմակի վաճառված բնակարանների սեփականատերերը:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ նրանց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արձագանք ունեցե՞լ է, պատասխանեցին՝ ոչ: «5 օր է անցել այն օրից, երբ նամակ ենք հանձնել նախագահի օգնականին, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը` հավելելով, որ սա երրորդ նամակն է նախագահին, որը անպատասխան է մնում:











































