ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի, ժամը 10.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Սելիմի լեռնանցքը, Վահրամաբերդ-Կափս, Գյումրի-Աշոցք, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է Գյումրի-Երևան ավտոմայրուղու Լանջիկից դեպի Մաստարա հատվածը:
Իրականացվում են ճանապարհներիմաքրման աշխատանքներ:










































