«ՀԺ»-ն գրում է, որ հունվարի 16-ից Երևանի փողոցներում տեղադրված արագաչափ սարքերը գործածության առաջին 15 օրերի ընթացքում արագության գերազանցման շուրջ 7 հազար դեպք են գրանցել, դրանց հիման վրա կազմվել է նույնքան արձանագրություն:
Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է ՃՈ իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը:
«Նրա հաշվարկներով` 7 հազար արձանագրություններով սահմանված տուգանքների ընդհանուր չափը կազմում է մոտավորապես 84 միլիոն դրամ»,- հավելում է թերթը: