«Հեռուստատեսություններում տիրող ստրկական վիճակը տարածվում է ոչ միայն լրատվական ծրագրերում աշխատող լրագրողների, այլև սերիալներում նկարահանվող դերասանների վրա»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մեր տեղեկություններով` յուրաքանչյուր փորձ ազատ արտահայտվելու, ասենք՝ հոդված գրելու, ասուլիս տալու, որևէ հրապարակային կարծիք հայտնելու, հիմքից արմատախիլ է արվում: Այս առումով հատկապես աչքի է ընկնում «Շանթ» հեռուստաընկերությունը, որտեղ չեն հանդուրժում իրենց աշխատակիցների ցանկացած փոքրիկ ինքնուրույնություն»: