«Արևմուտքի երկրները չեն պատրաստվում ինտերվենցիա սկսել Սիրիայի դեմ, այլ ցանկանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով աջակցել Արաբական երկրների լիգայի առաջարկած՝ խաղաղ կարգավորման ծրագրին»,- ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Շատ արտգործնախարարներ, այդ թվում՝ բրիտանացի և ֆրանսիացի, իրենց ելույթներում և ԶԼՄ-ների համար հայտարարություններում բացարձակապես հստակ հասկացրել են, որ Սիրիան Լիբիա չէ: Մենք չենք ծրագրում օտարերկրյա ինտերվենցիա, դա այն չէ, ինչ ցանկանում է սիրիացիների մեծ մասը: Մենք փորձում ենք աջակցություն ապահովել ԱԵԼ-ի ծրագրին, որը նախատեսում է երկխոսություն սիրիական հանրության ներկայացուցիչների միջև և ճանապարհ դեպի ժողովրդավարություն»,- ասել է Նուլանդը՝ ճեպազրույցի ժամանակ :









































