Հետազոտողները պնդում են, որ շաքարավազն այնքան վտանգավոր է, որ այն պետք է սահմանափակել, ինչպես ալկոհոլն ու ծխախոտը: Նրանք պնդում են, որ շաքարավազը գիրության համաշխարհային համաճարակի պատճառ է և պատասխանատու է տարեկան 35 միլիոն մահացությունների համար, որոնք լինում են այնպիսի հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են շաքարախտը, սրտային հիվանդությունները, քաղցկեղը:
Daily Mail-ը գրում է, որ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները Nature ամսագրում գրել են, որ շաքարավազը չափազանց վտանգավոր է, այն բարձրացնում է արյան ճնշումը և վնասում է լյարդը:
Շաքարավազի համաշխարհային օգտագործումը վերջին 50 տարիների ընթացքում եռապատկվել է և դիտվում է որպես գիրության համաճարակի հիմնական պատճառ:
Բժիշկներն ասում են, որ եթե մարդիկ շարունակեն շաքարավազ օգտագործել՝ առանց մտածելու դրա հավանական վտանգների մասին, ապա այս խնդիրը լուծելու հնարավորություն չի լինի:





































