Պակիստանի հատուկ ծառայությունները բազմակողմանի աջակցություն են ցուցաբերում Աֆղանստանի թալիբներին, որոնք զինված պայքար են մղում կառավարության և միջազգային խաղաղապահ ուժերի դեմ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նման եզրակացության կարելի է հանգել ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցից, որում հավաստիացվում է, որ Պակիստանի հատուկ ծառայությունները գիտեն «Թալիբանի» առաջնորդների թաքստոցները և կապ են հաստատում նրանց հետ, ֆինանսավորում նրանց, զենք ու զինամթերք մատակարարում:
Բացի այդ, պակիստանցիները թալիբներին հրահրում են շարունակել ջիհադը և արտաքսել օտարերկրյա զավթիչներին Աֆղանստանից:










































