Վաղը կառավարության նիստում նախատեսվում է որոշում ընդունել Ուկրաինայի Օդեսա քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին:
Ուկրաինայում բնակվում է շուրջ 400 հզ. հայ: Նրանց զգալի մասը Ուկրաինայի ազգությամբ հայ քաղաքացիներ են, սակայն ՀՀ անկախությունից հետո ստվար թիվ են կազմում նաև Ուկրաինայում կա΄մ ժամանակավոր, կա΄մ մշտական բնակություն ունեցող, ինչպես նաև իրավական կարգավիճակ չունեցող ՀՀ քաղաքացիները:
Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում, մասնավորապես Օդեսայում, Ղրիմում բնակվող հայերի թիվը հասնում է 150-ից 180 հազարի:








































