Monday, 22 06 2026
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երբ ուզում են` փոխում են, իսկ երբ` ոչ, հիշում են սկզբունքների մասին

Ինչպես հայտնի է, 2003-ի նախագահական ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ իշխանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն արտերկրում քվարկությունների արդյունքներով պարտվել էր, ՀՀ իշխանությունները որոշեցին ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել: Արդյունքում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները քվեարկելու իրավունքից զրկվեցին: Այս փոփոխությունն արվեց 2007-ի փետրվարի 26-ին` նույն թվականի մայիսի 12-ին նշանակված ԱԺ ընտրություններից երեք ամիս առաջ:

Իսկ այսօր երբ ընդդիմությունն է առաջարկում ԸՕ փոխել, ԱԺ-ի իշխանական մեծամասնությունը հայտարարում է, թե կտրականապես դեմ է ընտրություններից երկու-երեք ամիս առաջ ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն:

Այս մոտեցման մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ինքը վերաբերվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ ընտրելու իրավունքից զրկված լինելու խնդրին:

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների խնդիրն, ըստ Ն. Զոհրաբյանի, իսկապես կարևոր է և արժանի, որ քաղաքական ուժերն առաջիկա քննարկումներում դրան ուշադրություն դարձնեն:

«Սակայն խորհրդարանի մեծամասնությունը դեմ է ԸՕ-ն ընտրություններից երկու-երեք ամիս առաջ փոխելուն: Նույն տեսակետն ունեն մեր բարձրացրած հարցի` համամասնական- մեծամասնական խնդրի վերաբերյալ: Նույն պատճառաբանությունն է բերվում` որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել»,- ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը չբացառեց, որ ԸՕ փոփոխությունների վերաբերյալ լսումների ժամանակ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրը ևս կարող է քննարկվել:

«Հնարավոր է` այդ լսումներին խնդիրը նորից բարձրացվի, բայց որքանով է հավանական, որ մինչ ընտրություններն Ընտրական օրենսգիրքը փոխվի՝ դժվարանում եմ ասել»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում