Ինչպես տեղեկացնում է Грузия-Online կայքը, այս տարի Վրաստան է այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ: Զբոսաշրջիկների թիվը կազմել է 2,054,382 զբոսաշրջիկ, ինչն ավել է անցած տարվա նմանատիպ արդյունքից մոտ 37%-ով:
Զբոսաշրջիկների մոտ 75%-ն այցելում է Թբիլիսի, ապա Բաթում` 44% և Մցխետա` 18%:
Անցած տարի Աջարիա է այցելել 926 հազար զբոսաշրջիկ, ինչը 78%-ով ավելին է, քան նախորդ տարի:
Հայ, թուրք և ադրբեջանցի զբոսաշրջիկները կազմել են ընդհանուր թվի մոտ 78%-ը, այսինքն` մոտ 26-ական տոկոս. Թուրքիայից` 488,461, Ադրբեջանից` 485,137, Հայաստանից` 479,377:
Չորրորդ տեղում ռուսներն են` 8%, ապա ուկրաինացիները` 2%: Իրանը, ԱՄՆ-ն, Իսրայելը և Հունաստանն այս ցուցակում ունեն մեկական տոկոս: