«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու մտադրություն չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ ՕԵԿ համամասնական ցուցակով առաջադրման խնդիրը կուսակցությունը պետք է որոշի:
«Եթե կուսակցական ես և կուսակցական քվոտայով ես աշխատում, պետք է հետևես կուսակցության որոշմանը: Ժամանակին մեծամասնականով պատգամավոր ընտրվել եմ: Այս փուլում դժվար է ասել, նայած, թե ինչ որոշում կկայացնի կուսակցությունը»,- ասաց Մ. Վարդանյանը:







































