Իրաքում մահացությունների թիվը հունվարին կայուն է մնացել՝ համեմատած դեկտեմբերի հետ, երբ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը երկրում ավարտվեց:
AFP-ն հաղորդում է, որ ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների այսօր հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ հարձակումների ժամանակ մահացել է 151 իրաքցի, որոնցից 99 քաղաքացի, 31 ոստիկան և 21 զինվոր:
Սա 2003 թվականից ի վեր ամենացածր ամսական տվյալն է: Բայց վիրավորված մարդկանց թիվը մեծացել է հունվարին: Իրաքում հունվարին ընդհանուր առմամբ վիրավորվել է 321 մարդ: Միևնույն ժամանակ 41 ապստամբ է սպանվել, և 214-ը ձերբակալվել են:










































