Հռոմի «Լացիո»-ի հարձակվող Ջիբրիլ Սիսսեն տեղափոխվեց Լոնդոնի «Քուինզ Պարկ Ռեյնջերս»: Ֆրանսիացին Մարկ Հյուզի գլխավորած թիմի հետ ստորագրեց 2.5 տարվա պայմանագիր: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սիսսեն Իտալիայի մայրաքաղաք տեղափոխվեց հունական «Պանատինաիկոս»-ից` 2011 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, և այդպես էլ չկարողացավ ցուցադրել իր լավագույն որակներն ու ամրապնդվել թիմի հիմնական կազմում:
«Ես երկար ժամանակ հետևում եմ Սիսսեի խաղին և միշտ բավականություն եմ ստացել նրա գործողություններից»,- «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:








































