Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական կողմը մեկնաբանել է Թուրքիայի կողմից իր դեմ Միջազգային միջնորդ դատարան դիմելը: Հիշեցնենք. թուրքական կողմն իր այդ քայլը պատճառաբանել էր նրանով, որ Իրանը հրաժարվել էր նվազեցնել Թուրքիային վաճառվող իր գազի գինը:
Սակայն Իրանի Ազգային գազ ընկերության խոսնակ Մեջիթ Բուջարզադեն հայտարարել է, որ իրենք գազի գնի նվազեցման վերաբերյալ պաշտոնական դիմում չեն ստացել թուրքական BOTAŞ պետական ընկերությունից:
Իսկ իրանական գազի արտահանման հարցերով պատասխանատու ընկերության գլխավոր տնօրեն Հուսեին Բիդարմեղզն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիային վաճառվող իրանական գազի գինը բարձր չէ:
Նշվում է, որ իրանական գազի գնի նվազեցման վերաբերյալ միջազգային դատական գործընթացը տեղի է ունենալու Պակիստանում:








































