Monday, 08 06 2026
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի
Այլևս անցել են ժամանակները, երբ ասում էինք՝ հայկական ապրանքները Եվրոպայում մրցունակ չեն․ Պապոյան
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
2025-ի ամենաէական և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր․ ԱԳ նախարարի զեկույցը
Ժամանակն է՝ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի
Այսուհետ ամեն ինչ անելու ենք՝ մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել․ Միրզոյան
Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով. Կոշտան՝ Փաշինյանին
Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքներն ամփոփում, բնական երևույթ է
Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը

Ազատ խոսքը «լեռնապատեցին» բողոքող գյուղացիներին պատժելո՞ւ համար

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործը վերջերս կարճվել է: Դա նշանակում է, որ նրա գործունեությունն այլևս չեն կարող քննադատել գյուղապետից իրենց տուժած համարող գյուղացիները, ովքեր հանցագործությունների մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն, իսկ հետո հղում անելով հարուցված քրգործով ձեռք բերված նյութերին` ԶԼՄ-ների միջոցով հրապարակայնացրել իրենց մտահոգություններն ու հարցադրումները: Հետագայում Վ. Եղիազարյանը հայց ներկայացրեց դատարան` համագյուղացիների ու նաև ԶԼՄ-ների դեմ (երրորդ անձի կարգավիճակով) և բոլոր դեպքերով էլ գրեթե շահեց դատերը: Եվ դա այն դեպքում, երբ նրա դեմ քրգործը դեռ կարճված չէր:

Հիշեցնենք, որ Վ. Եղիազարյանի նկատմամբ 2010-ի հունիսին ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքում հարուցվել էր քրգործ` քր.օր.-ի 308-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179 հոդ. 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ այդմ` լինելով պաշտոնյա, անձնական շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել էր ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս էր պատճառել պետության և համայնքի օրինական շահերին, ինչպես նաև կատարել էր պաշտոնեական կեղծիք ու պաշտոնեական դիրքն օգտագործելով նա յուրացրել և վատնել էր Լեռնապատ համայնքի առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը` 11 մլն 95 հազար դրամ: Ըստ քրգործի նյութերի` ոմանց ընդգրկել էր նպաստառուների ցուցակում, կեղծ տեղականքներ տրամադրել, դրամական օգնությունը տրամադրել էր իր հարազատներին, սակայն գումարներն իրականում յուրացրել էր, առանց ավագանու որոշման` 116 բնակիչների հատկացրել էր 5000-50000 դրամի օգնություն, համայնքի բյուջեն օգտագործել էր իր գրքերի հրատարակման, գյուղապետարանի աշխատակիցներին աջակցելու, մարզպետարանի աշխատակիցների երեխաների ուսման վարձը վճարելու համար, իր հարազատներին ազատել էր գույքահարկից, որի պատճառով տուժել էր համայնքի բյուջեն, ավագանու որոշումների ճնշող մասում առկա են եղել կեղծ ստորագրություններ, գյուղում գազ անցկացնելու պատրվակով 2009-ին մոտ 300 ընտանիքներից ապօրինի հավաքել է 20-30.000 դրամ և յուրացրել, գազաֆիկացման ծրագրին աջակցելու պատրվակով վաճառել է համայնքի սեփականություն հանդիսացող մեծ քանակությամբ խողովակներ և վաճառելով` յուրացրել է: Գյուղի ճանապարհները վերանորոգելու պատրվակով կամ վերանորոգելով մասնակիորեն, այդ աշխատանքների համար դուրս գրված գումարները յուրացրել է: Պետության կողմից հատկացված 10.000.000 դրամ գումարով տրանսֆորմատոր կառուցելու համար պայմանագիր է կնքել իր փեսայի տնօրինության տակ գտնվող «Հայաստան էլցանց» ՓԲ ընկերության հետ, սակայն տրանսֆորմատորի փոխարեն տեղադրվել է ոչ պիտանի մասերով կառուցված մետաղյա արկղ, տրանսֆորմատորը օգտագործման, շահագործման չի հանձնվել և այլն: Բայց ահա այս քրգործը կարճել է ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թումաղայանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մեկնաբանությամբ, քննիչը բազմակողմանի քննություն չի արել` օբյեկտիվ իրականությունը պարզելու. չի պարզել Լեռնապատի ավագանու որոշումների իրավական հիմքերը, այլ հիմնվել է միայն կողմերի ցուցմունքների վրա, իսկ Վանո Եղիազարյանի ցուցմունքներն էլ հալած յուղի տեղ է ընդունել: «Որոշման տրամաբանությունը հնարավորին չափով գյուղացիների բողոքները չհիմնավորելն է… Քննիչը չի ներկայացրել ավագանու որոշումը. պարզաբանված չի, թե ով է համայնքի բյուջեից օգնություն տրամադրելու հարցը ավագանու նիստին դրել` ավագանու անդամնե՞րը, թե՞ գյուղապետը: Պարզաբանված չէ, թե որոշե՞լ են` տեղական բյուջեի քանի տոկոսը պետք է հատկացնեն սոցիալական կամ դրամական օգնություններ տրամադրելուն, թե ինչ սկզբունքներով, այսինքն` որոնք են այն չափորոշիչները, համաձայն որի` որոշում են, թե ում տան… որովհետև տեղական բյուջեն անսահման չի, ոչ էլ ավագանու ու գյուղապետի գրպանի փողն է, որ առանց որևիցե չափորոշիչների տրամադրեն:

Եվ որևէ բնակչի օգնություն տալու դիմում չի մերժվել, այսինքն` այդ գյուղում բոլորը կարիքավոր են: Չկար մի հարց, որտեղ գյուղապետն ու ավագանին ունենային տարաձայնություն կամ տարբեր մոտեցումներ… Բյուջեն դարձրել են բարեգործական հիմնադրամ: Եվ եթե որևիցե մեկին չեն մերժել, դա չի նշանակում, որ դա ճիշտ է…»,- նշում է Ա. Սաքունցը: Վերջինս նաև ընդգծում է, որ պետք չէ պետական սոցծառայության գործառույթները (ըստ որի` անապահովները օգնություն են ստանում «Փարոս» ծրագրով) խառնել համայնքի բյուջեից ղեկավարության օգնություն տրամադրելու լիազորությունների օրինականությանը, կարգին, և «մանիպուլյացիա» անելով աչք փակել սոցիալական օգնություն անվան տակ կատարված հափշտակությունների վրա:

Իրավապաշտպանը պարզաբանում է. «Հափշտակությունն այն է, եթե դու ուրիշի անվամբ ստացել ես, կամ` կեղծել ես ու ստացել ես: Այդ ուսումնասիրության մեջ (քննիչի) չկա հիմք, դիմումներ, որ ասենք 250 գյուղացիներից քանիսն են ստորագրել ու չեն ստացել…Համայնքի բյուջեով իրականացվող սոցիալական օգնության ծրագրի իրականացման կարգը իրավասու է սահմանել միայն ավագանին: Բա ինչո՞ւ կարգը չկա: Եթե տրամադրման կարգը չկա, սահմանված չեն չափորոշիչները, արդեն կոռուպցիոն ռիսկ է պարունակում: Քննիչը պարտավոր է իրավական գնահատական տալ… Գույքահարկից ազատելու որոշումը ևս պետք է հիմնավորված լինի` ըստ սոցիալական անապահովության աստիճանի: Այդ հարցին էլի քննիչը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել: Քանի բնակիչ է դիմել գույքահարկից ազատվելու համար, քանի տարվա մեջ, ու այդ թվի մեջ գյուղապետի բարեկամների թիվը քանիսն են»: Հաջորդը` որոշումների վրա ավագանու անդամների ստորագրությունների վերաբերյալ դատաձեռագրաբանական եզրակացության մեջ նշվել է, որ ավագանու անդամների ստորագրությունները չեն: Ավագանու որոշումները պետական կառավարման մարմնին ուղարկում է ՏԻՄ-ը, բայց դրանք չեն ստորագրվել ավագանու անդամների կողմից: Իրավապաշտպանի գնահատմամբ, դա արդեն կեղծիք է: «Վեց հատ որոշումներ են, և եթե այդ ՏԻՄ-ը ավագանու որոշումների օրինակները ուղարկում է մարզպետարան և կեղծիքներ է անում ստորագրությունների, դա հիմնավոր կասկած չի՞, որ կարող են կեղծվել նաև այլ փաստաթղթեր: Ես կարող եմ ենթադրել, որ ավագանու նիստը առանց ավագանու անդամների է եղել, հետո արձանագրությունների գրքում եկել, ստորագրել են: Այդ ուղղությամբ քննություն կատարվել է… Եթե նիստը կայացել է, հենց այդ նիստի պահին ստորագրելը դժվար չէր»,- նկատում է Ա. Սաքունցը:

Նա նաև նշում է, որ համայնքը գազաֆիկացնելու պատրվակով հավաքված, սակայն «հանգանակություն» ձևակերպված բացատրությունը ևս անհեթեթ է, քանի որ չի երևում, թե որտեղ են մարդիկ այդ հանգանակությունն արել, ինչ փաստաթուղթ է տրվել մարդկանց այդ գումարների դիմաց, ո՞ւր են համապատասխան խողովակները ձեռք բերելու, վաճառելու ֆինանսատնտեսական փաստաթղթերը, պայմանագրերը: Գումարի հավաքման, գումարի տնօրինման օրինականության, գումարը հավաքողների իրավասության մասին է խոսքը, որոնց քննիչը չի անդրադարձել: Դա սեփականություն հանդիսացող գույք է, տենդերո՞վ է վաճառվել, թե՞ ուղղակի վաճառքով: Պետք է մրցույթով լիներ: Քրգործի կարճման վերաբերյալ այս և մյուս հարցերի վերաբերյալ իր դիտարկումներն անելուց հետո իրավապաշտպանն արձանագրում է. «Էստեղից կարող ենք եզրակացնել, որ Վանո Եղիազարյանը աշխարհի ամենաարդար, ազնիվ, ամենաչկոռումպացված, ամենամաքուր գյուղապետն է…Այդ 250 մարդիկ էլ կամ հիվանդներ են, էդ գյուղում ոչ ապրել են, ոչ էլ գիտեն: Սա անհիմն է. սրա վրա, ըստ էության, կարող են քրեական գործ հարուցել սուտ մատնության վերաբերյալ գյուղացիների նկատմամբ»:

Բայց ամենավատն այն է, որ մինչ քրեական գործի շուրջ աղմուկը Սերժ Սարգսյանն էր շնորհակալական նամակ տվել Վանո Եղիազարյանին: Համենայնդեպս, մինչև նախագահական ընտրություններ Ս. Սարգսյանը կարող է վերագնահատել գյուղապետի արածն ու չարածը և օբյեկտիվ լուծում տալ նրա ու լեռնապատցիների խնդիրներին:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում