Անցյալ շաբաթվա ընթացքում անդադար տեղացող ձյան պատճառով Ճապոնիայի հյուսիսային և կենտրոնական շրջաններում ավելի քան 50 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է Kiyodo գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին, զոհերի մեծ մասը 65 տարեկանն անց ծերեր են: Հաղորդվում է, որ նրանց մի մասը վայր է ընկել, երբ փորձել է տանիքներից մաքրել կուտակված ձյունը:
Վիրավորների թիվը հասնում է հարյուրների։ Տարբեր վնասվածքներով ամեն օր քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվում տասնյակ մարդիկ:
Ճապոնական օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ առաջիկա օրերին ձյունը կշարունակվի Ճապոնիայի ողջ ափամերձ շրջաններում:
Մասնագետները մտավախություն ունեն, որ երկար շարունակվող առատ տեղումները կարող են հանգեցնել երթևեկության խաթարումների: Նման բան տեղի ունեցավ 3 տարի առաջ, երբ առատ ձյան պատճառով փակվեց Հոկայդո կղզու ամենամեծ օդանավակայանը:











































