РИА Новости-ի փոխանցմամբ՝ երեկ գիշեր Թուրքիայի սևծովյան Զոնգուլդակ նահանգի մոտ խորտակվել է Vera բեռնանավը, որը երթևեկում էր Կամբոջայի դրոշով:
Նավի անձնակազմի 8 ներկայացուցիչներ համարվում են անհետ կորած: Փրկվել է 3 մարդ՝ նավապետի 2-րդ և 3-րդ օգնականները, ինչպես նաև նավի խոհարարուհին: Նավը տեղափոխում էր մետաղաջարդոն: Որպես նավի կործանման պատճառ է նշվում ուժեղ փոթորիկը:







































