SalamNews-ի տեղեկացմամբ՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, գեներալ-մայոր Յախյա Ռահիմ Սեֆևին հաստատում է, որ Կատարը մի քանի մլրդ դոլար է տրամադրել Թուրքիային` Սիրիայում խնդիրներ ստեղծելու համար:
Սեֆևին Fars գործակալությանը տված հարցազրույցում խստորեն քննադատել է Թուրքիային ու մի քանի արաբական պետությունների հակասիրիական դիրքորոշման համար, ու նշել, որ ԱՄՆ-ը, սեփական հետաքրքրություններին հետամուտ, այդ պետությունների միջև դերաբաշխություն է կատարել:
«Ամերիկան առաջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանի խաղացողների մեջ: Հաջորդ տեղերը զբաղեցնում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Իսրայելը: Ներկայացված հաշվետվություններից պարզվել է, որ Կատարի կառավարությունը մի քանի մլրդ դոլար է հատկացրել Սիրիայում հուզումներ ստեղծելու համար»:











































