News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին և Բարաք Օբաման երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ չեն քննարկել Իրանի հարցը.
«Այդ հարցն ընդհանրապես չի եղել օրակարգում: Հետևաբար այն չի էլ քննարկվել: Իրանի թեման կամ մեկ այլ նոր ռազմական օպերացիա ընդհանրապես չի քննարկվել: Անհասկանալի է, թե որտեղից են ի հայտ գալիս այդպիսի լուրերը»: