Friday, 12 06 2026
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ

Թումանյանի թոռնուհին ուրախ է, որ իր ընտանիքը չի զբաղվելու բանաստեղծի տան հարցով

«Ես երբեք հայտարարություն չեմ արել որևէ ալիքի կամ լրագրողի, չեմ տվել որևէ հովանավորի անուն: Եթե ինչ-որ հովանավորների անուններ են դուրս եկել, դա չի գալիս ինձնից: Ես այդպիսի հայտարարություն չեմ արել». այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հովհաննես Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը:

Այս հայտարարությամբ նա հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը փորձում է գնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, այսօր վերջինիս մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը ևս հերքեց այդ լուրերը:

«Այսօր ես շատ ուրախ եմ, որ այլևս այդ գործով չի զբաղվելու մեր ընտանիքը, և այդ ծանր բեռը մեր վրա չի լինելու: Կա Լևոն Անանյանը, կա «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, Հրատարակիչների միության նախագահ Մկրտիչ Կարապետյանը»,- հայտարարեց Ի. Սաֆրազբեկյանը: Վերջինիս խոսքերով Թումանյանն իր ողջ կյանքում զբաղվել է բարեգործությամբ, և հիմա եկել է ժամանակը, որ «բարեգործություն լինի Թումանյանի հանդեպ»:

Հիշեցնենք, որ 10 օր առաջ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված փոքրաթիվ մի պատվիրակություն էր մեկնել Թբիլիսի` ճշտելու այնտեղից հնչեցրած ահազանգի փաստերը, թե Դավիթաշվիլի 18 հասեցում գտնվող Թումանյանի բնակարանը վաճառվում է: Հնչեցվել էր նաև վրաց-թուրքական ընկերության անուն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը

Հայկական պատվիրակությունը հանդիպել էր Թբիլիսիում բանաստեղծի տանտիրոջ` Արչիլ Լեժավայի հետ, Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովայի, Վրաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանի, Վիրահայոց թեմի առաջնորդին և այլ պաշտոնատար անձանց:

Վերադարձից հետո իրենց ունեցած ամբողջ տեղեկատվությունը ներկայացրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Թումանյանի թոռնուհուն` Իրմա Սաֆրազբեկյանին և ՀՀ մշակույթի նախարարին:

Քննարկումների ընթացում արծարծվել է մի քանի տարբերակ, թե ի՞նչ կարող է անել կառավարությունը՝ բացել հիմնադրամ կամ հայտարարել դրամահավաք: Լ. Անանյանի խոսքով` իրենց տրված ժամանակը շատ քիչ էր, քանի որ Լեժավան իրենց տվել է մեկ ամիս ժամանակ: Վերջինս հայկական կողմից պահանջել է համարժեք բնակարան նույն թաղամասում, նույն փողոցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում