Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս Թուրքիան և Իրանը սկսելու են համատեղ էլեկտրակայանի կառուցման աշխատանքներ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադը:
Վերջինիս խոսքերով՝ այդ էներգետիկ համալիրի մի մասը գտնվելու է Իրանում, իսկ մյուս մասը՝ Թուրքիայում, ուր արտադրական հզորությունը կազմելու է 2000 Մվտ. «Բացի այդ, նախագծով նախատեսված է, որ Իրանում արտադրվելիք 1000 Մվտ-ն ուղղվելու է դեպի Թուրքիա: Նախագիծն իրականացվում է երկու երկրների մասնավոր սեկտորների կողմից: Առաջին փուլում էներգետիկ համալիրի հզորությունը կազմելու է 6000 Մվտ, իսկ երկրորդ փուլում՝ ևս 4000 Մվտ»: