Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Սիրիայի հարցում իրենք լիովին աջակցում են ԱՊԼ-ի ջանքերին.
«Սիրիայի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բխում է արաբական աշխարհի հետ պատմական ու մշակութային կապերից և ամուր համերաշխությունից: Մենք կարծում ենք, որ ԱՊԼ-ի ջանքերին աջակցելը հանդիսանում է այն միակ ճանապարհը, որը կարող է վերջ դնել Սիրիայում շարունակվող անկարգություններին և առաջացնել երկխոսություն»:











































