ԱՄՆ-ում 93 տարեկանում վախճանվել է աֆրոամերիկացի հայտնի օպերային երգչուհի Քամիլա Ուիլյամսը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ուիլյամսը մահացել է կիրակի Բլումինգթոն քաղաքի (Ինդիանա նահանգ) իր տանը: Մահվան պատճառը եղել են օնկոլոգիական հիվանդությունից առաջացած բարդությունները:
Ուիլյամսի սոպրանոն առաջին անգամ լսվել է 1946 թ. Նյու Յորքի օպերային բեմում: Երգչուհին համաշխարային հռչակ է ձեռք բերել՝ Ջորջ Գերշվինի «Պորգի և Բեսս» օպերայի ժամանակ կատարելով գլխավոր պարտիան, որի ձայնագրությունը լույս է ընծայվել 1951 թ.:
1954 թ. ապրիլին Ուիլյամսը դարձավ առաջին աֆրոամերիկուհին, որը ելույթ ունեցավ Վիեննայի պետական օպերայում: 1963 թ. նա հրավիրվեց ելույթ ունենալու Սպիտակ տանը: Ուիլյամսը ելույթներ է ունեցել Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի բազմաթիվ երկրներում:









































