Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Կում նահանգում:
Այն գրանցվել է տեղական ժամանակով ժամը 05.50-ին և ունեցել է 3.7 մագնիտուդ ուժգնություն: Զոհերի ու ավերածությունների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:









































