ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձակված կրակոցները ավելացել են 53 տոկոսով: Այս տարի, ըստ Մովսես Հակոբյանի, շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 5800 խախտում: Հակոբյանն ասել է նաև, որ այս տարի արձանագրվել է դիվերսոն գործողությունների 30 դեպք: Ըստ ԼՂՀ ՊԲ ղեկավարի ներակայացրած տվյալների` ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններից և դիպուկահարների կրակոցներից այս տարի զոհվել են 7 և վիրավորվել 8 հայ զինծառայողներ: Ի դեպ, զուտ վիճակագրության առումով, այս թիվը մի քանի անգամ զիջում է հայկական բանակում արտակարգ պատահարների և տարբեր այլ միջադեպերի արդյունքում արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թվին: