Tuesday, 23 06 2026
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է միջամտի Սիրիայում ստեղծված իրավիճակին. ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պնդում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջամտի Սիրիայում հետզհետե թափ առնող բռնություններին՝ այս երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադին հղելով ուղերձ և նշելով, որ իր կողմից ընդդիմության նկատմամբ արդեն տասը ամիս իրականացվող բռնությունները վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ արտգործնախարար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի օրն արված հայտարարությունում նշել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Սիրիայի կառավարության կողմից վերջին մի քանի օրվա ընթացքում քաղաքացիական անձանց դեմ իրականացված հարձակումները, որոնք հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել:

Քլինթոնն ասել է, թե մասնակցելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ երեքշաբթի օրը կայանալիք հանդիպմանը, որի ընթացքում միջազգային այս մարմնին կոչ է անելու օժանդակություն ցուցաբերել Արաբական պետությունների լիգայի կողմից Ասադի հրաժարականի վերաբերյալ ներկայացված ծրագրին՝ որպես երկրում բռնությունների իրականացումը դադարեցնելու միջոց:

Այս ընթացքում Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնել են, որ կառավարական ստորաբաժանումները ծանր մարտերի արդյունքում երկուշաբթի օրը վերականգնել են հսկողությունը Դամասկոսի մի քանի արվարձանների նկատմամբ:

Ակտիվիստների խոսքերով՝ Սիրիայի կառավարական ուժերը նախ դուրս են մղել «Սիրիայի ազատ բանակի» ուժերը երկրի մայրաքաղաքի կենտրոնին հարող թաղամասերից, ապա մուտք են գործել արվարձաններ, որտեղ սկսվել են փողոցային մարտեր:

Սիրիայում բախումներ են տեղի ունեցել նաև երկրի կենտրոնական՝ Հոմս նահանգում:

Ընդհանուր առմամբ Սիրիայում, ըստ ակտիվիստների, երկուշաբթի օրն իրականացված բռնությունների զոհ է դարձել առնվազն 28 մարդ, որոնց հիմնական մասը քաղաքացիական անձինք են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում