«Հունվարի 27-ին ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ առաջին դեմքերի զբաղեցրած տեղերից կարելի է պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում իշխանական բուրգում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սերժ Սարգսյանից ձախ նստած էր նրա տիկինը, ՊՆ Սեյրան Օհանյանի կինը, Սեյրան Օհանյանը: Նախագահից աջ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, իսկ վերջում՝ Տիգրան Սարգսյանը: Պարզ է, որ պաշտոնյաների դասավորությունն արվում է որոշակի արարողակարգի համաձայն: Հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, որն ըստ էության երկրի պետական կառավարման հիերարխիայում երկրորդ մարդն է:
Նիկոյանը ոչ թե հրավիրված չի եղել այս միջոցառմանը, այլ նրան նստեցրել են այլ տեղ, ինչը նշանակում է, որ նա իշխանական հիերարխիայի մեջ առաջխաղացում չի արձանագրել»:











































