Բրիտանացի երկու զբոսաշրջիկների ձերբակալել են, երբ նրանք մտնելիս են եղել ԱՄՆ։ Մինչ այդ նրանք Twitter սոցիալական կայքում կատակել են «ԱՄՆ-ը ոչնչացնելու» մասին։
Daily Mail-ը գրում է, որ Լեի Վան Բրայանը և նրա ընկեր Էմիլի Բանթինգը Լոս Անջելես ժամանելուց հետո 12 ժամ ձեռքերը կապած մնացել են թմրանյութերի վաճառքով զբաղվող մեքսիկացու հետ:
Անվտանգության վարչությունը տղային «պոտենցիալ սպառնալիք» է համարել, երբ նա սոցիալական ցանցի իր էջում ընկերներին պատմել է ԱՄՆ կատարելիք իր այցի մասին՝ ասելով, որ գնում է «ԱՄՆ-ը կործանելու»:
Երբ նրանք ժամանել են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան, նրանց ձերբակալել են զինված պահակները:
Չնայած, որ երիտասարդներն ասել են, որ «destroy»՝ կործանել բառը բրիտանական ժարգոնում նշանակում է «ուրախանալ», նրանց զինված պահակների հսկողության տակ 12 ժամ պահել են օդանավակայանում՝ կասկածելով «քրեական հանցանքներ գործելու նպատակներ» ունեալու մեջ:










































