ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամենաքիչը տասը ներկայացուցիչներ պաշտպանել են Սիրիայի վերաբերյալ ԱԵԼ-ի առաջարկած բանաձևը:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, բանաձևում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արվում կառավարությունը հանձնել երկրի փոխնախագահին:
ԱԵԼ-ի անդամ երկրների նախարարները Նյու-Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում որոշել են կոչ անել Ռուսաստանին ու Չինաստանին հրաժարվել այս բանաձևի նկատմամբ իրենց ունեցած բացասական վերաբերմունքից:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովն ասել էր, որ բանաձևի այդ տարբերակն ընդունելի չէ Ռուսաստանի համար: