Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր Իրանում տեղի է ունեցել Basir անվանմամբ «խելացի» զինամթերքի շնորհանդեսը: Դրան ներկա է գտնվել պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Նշվում է, որ առաջին անգամ է Իրանն արտադրում լազերով ուղղորդվող զենք՝ այսպես կոչված «խելացի» զինամթերք: Դրանք կարող են հաջողությամբ գործածվել շարժվող տանկերի և այլ ռազմական տեխնիկայի դեմ, կամուրջների ու շինությունների ոչնչացման համար:
Լազերային համակարգն ինքնուրույն հայտնաբերում է թիրախը և իրագործում օբյեկտի վրա հարձակումը:







































