Եթե Շոտլանդիան անկախանա Մեծ Բրիտանիայից, ապա վերջինս կարող է զրկվել Trident միջուկային մարտագլխիկներով բալիստական հրթիռների պահեստներից, որոնք տեղակայցված են Շոտլանդիայի Կուլպորտ և Ֆասլեյն ռազմածովային բազաներում: Այս մասին հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով «Միջուկային զինաթափում քարոզարշավի» (CND) զեկույցը:
Պարբերականի տվյալներով՝ CND-ն իր զեկույցում ասում է, որ Կուլպորտը և Ֆասլեյնը միակ բազաներն են, որոնք պիտանի են բրիտանական միջուկային մարտագլխիկների պահպանման համար: Դեռ 1963 թվականին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը որոշել էր, որ Դևենպորտ, Բարոու, Փորթլենդ, Ֆալմութ և Միլֆորդ-Հևեն բազաները այդ նպատակին համար պիտանի չեն:
Հունվարի 27-ին The Daily Telegraph-ը գրել էր, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում հույս ունեն Շոտլանդիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերել Կուլպորտում և Ֆուլթոնում Լոնդոնի ռազմաօդային ուժերի բազաները պահպանելու հարցի շուրջ: Ընդ որում, օտար երկրում միջուկային զենք պահելը բրիտանացի զինվորականներն անվանել են «գիշերայն մղձավանջ»:
Շոտլանդիայում բրիտանական բազաներին բավական միանշանակ են վերաբերվում: Շոտլանդական կառավարության առաջին նախարար Ալեքս Սելմոնդի խոսքերով՝ իր երկիրն անկախություն ստանալուց հետո «իր տարածքում չի հանդուրժի զանգվածայի ոչնչացման զենք»:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը իր հերթին հայտարարել էր, որ անկախ Շոտլանդիան Լոնդոնին փոխհատուցելու է Trident հրթիռների պահպանման նոր բազայի շինարարության ծախսերը: CND-ն իր զեկույցում նախարարի խոսքերն անվանել են «դատարկ սպառնալիքներ»` համեմատելով իրավիճակը ԽՍՀՄ փլուզման հետ, երբ Ուկրաինան, Բելառուսը և Ղազախստանը խորհրդային մարտագլխիկների պահուստների հաշվին ձեռք բերեցին միջուկային կայսրությունների կարգավիճակ:









































