Friday, 05 06 2026
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ Հունաստանում ու Իրանում

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ են տեղի ունեցել նաև Հունաստանում։

Հունվարի 26-ին Հունաստանի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա եհն եղել Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը, Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը, Ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Առաջին լրատվական»-ը ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից տեղեկանում է, որ պաշտոնական հյուրերին զինվորական պատիվներով ողջունել են Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները, ՀՄԸՄ և «Արարատ» մշակութային-մարզական միության խմբերը:

Միջոցառմանը հնչել են երկու պետությունների ազգային հիմները, ապա կատարվել է հունահայ համայնքի կղերից դասի օրհնության արարողություն:
ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդը:

Շեշտվել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսևորում:

Ազգային ռազմական պարերով ելույթ է ունեցել Համազգային միության պարախումբը: Միջոցառումն ուղեկցվել է ազգային և ռազմական երգերով, ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով:

Բացի Հունաստանից՝ հունվարի 29-ին տոնական միջոցառումներ են տեղի ունեցել Իրանում։

Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրի հանդիսությունների սրահում ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին:

Հանդիսությանը ներկա բազմաթիվ հյուրերի թվում են եղել ԻԻՀ պետական, ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներ, ԻԻՀ մեջլիսի հայազգի պատգամավորներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների անդամներ, ռազմական կցորդներ, արվեստի, գիտության և տնտեսության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրանահայ համայնքի երեք թեմերի անդամներ, լրագրողներ:

Հանդիսության պաշտոնական մասն սկսվել է ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգների կատարումով, որից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Հայոց բանակի 20-ամյա ուղու մասին համառոտ զեկույց է ներկայացրել ԻԻՀ–ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

Երեկոն ուղեկցվել է Հայաստանի ազգային բանակի 20 ամյակին նվիրված տեսաֆիլմերի ցուցադրությամբ և հայկական ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում