Tuesday, 14 05 2024
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը

Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

APA-ի հաղորդմամբ, Միավորված ազգերի կազմակերպությունում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Թոֆիկ Մուսաևը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներին` Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով «օկուպացիոն քաղաքականություն իրականացնելու մեջ»: Թ.Մուսաևի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Անցած ամիս հայկական ուժերը զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի գրավյալ տարածքներում: Այդ զորավարժությունների ընթացքին հետևում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զորավարժությունների ավարտին Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարությամբ»։ Ադրբեջանցի դիվանագետը ծավալուն մեջբերում է բերել Ս.Սարգսյանի ելույթից: Մասնավորապես շեշտվել է Ս.Սարգսյանի ելույթի հետևյալ հատվածը. «Երբ պահը գա, մենք կկարողանանք շատ ավելի լուրջ հաջողությունների հասնել, քան 1992-94 թվականներին` վերջնականապես լուծելով այս հարցը: Երբ պահը գա, մեր հարվածը կլինի վերջնական ու կործանանար»:
Այս խոսքերը մեջբերելուց հետո Թ.Մուսաևը դիմել է Պան Գի Մունին. «Ադրբեջանական կողմի համոզմամբ, Հայաստանի կողմից իրականացված նման ագրեսիվ ու սադրիչ քայլը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները հակասում են այն միջազգային պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը` պատրաստակամություն հայտնելով գտնել հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը»:
ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը չի սահամանփակվել այսքանով. նա նաև հիշեցրել է, որ հայկական զինված ուժերի վերջին զորավաժությունները ընթացել են Աղդամի շրջանում. «Հարկ է նշել, որ Աղդամի շրջանի օկուպացիան դատապարտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի թիվ 853 բանաձևով: Այդ բանաձևում նաև հստակ պահանջ կա ուղղված հայկական կողմին` անհապաղ կերպով լքել տարածքը»: Ադրբեջանցի դիվանագետի նամակում նշվում է. «Զորավարժություններն ու ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում հարցի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև համահունչ չեն այն ջանքերին, որ ուղղված են հարցի ավելի ակտիվ կարգավորմանը, մասնավորապես ԵԱՀԿ-ի` Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովի համատեքստում»:
Ադրբեջանցի դիվանագետը նաև փորձել է ապացուցել, որ Lեռնային Ղարաբաղում տեղակայված են ոչ թե չճանաչված հանրապետության, այլ Հայաստանի զինվորական ստորաբաժանումները:
Թոֆիկ Մուսաևը իր նամակում մատնանաշել է նոյեմբերի 19-ին ղարաբաղյան դիրքերում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում 4 հայ զինծառայող էր զոհվել. «Ամենակարևոր իրողությունն այն է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հետաքննում է մի միջադեպ, որ տեղի է ունեցել Հայաստանի սահմաններից դուրս` կիրառելով Հայաստանի քրեական օրենսգրքի դրույթները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում