Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները և իրավապաշտպանները հաստատում են, որ ռազմական գործողությունների հետևանքով Դամասկոսում և Հոմսում սպանվել են ավելի քան 45 ապստամբներ և խաղաղ բնակիչներ:
Սիրիական անվտանգության ուժերի բանակային ստորաբաժանումները տանկերով կիրակի առավոտյան մտել են ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ:
Ապստամբների տվյալների համաձայն՝ մահացել են նաև 20 զինվորականներ:






































