Գիտնականները մեկ քայլով մոտեցել են կյանքի ակունքները բացահայտելուն. նրանք կարողացել են պարզել, թե ԴՆԹ-ում հայտնաբերվող շաքարի մոլեկուլները ինչպես են ստեղծվում:
Daily Mial-ի հաղորդմամբ՝ Յորք համալսարանի քիմիկոսները կարողացել են վերստեղծել երկու տեսակ պարզաշաքարի մոլեկուլ մի գործընթացի միջոցով, որը կարող էր տեղի ունեցած լինել մինչև կյանքի առաջացումը:
Հետազոտության գլխավոր հեղինակ Փոլ Քլարքն ու գործընկերները կարողացել են կատարել առաջին քայլը և բացահայտել, թե ինչպես են ձևավորվում կյանքի առաջին միավորումները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Organic & Biomolecular Chemistry ամսագրում և կարող է բացատրել, թե ինչպես են առաջանում ածխաջրերը:
Պարոն Քլարքը հայտնել է, որ կյանքի սկզբնաղբյուրների վերաբերյալ շատ հիմնական հարցեր կան, և մարդիկ կարծում են, թե դրանք վերաբերում են կենսաբանությանը: Բայց որպեսզի կյանքը զարգանա, հարկավոր է, որ անկեդան առարկաները դառնան կենդանի, իսկ այդ ամենը քիմիայի խնդիրն է:
«Մենք փորձում ենք բացահայտել կյանքի քիմիական սկզբնաղբյուրը»,- ասել է գիտնականը: