Իսրայելի և Պաղեստինի առաջնորդները այսօր միմյանց են մեղադրել վերջերս սկսված խաղաղ բանակցությունների ձախողման մեջ` կասկածներ հարուցելով, որ երկխոսությունը դեռևս կարող է շարունակվել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մեղադրել է Իսրայելին բանակցությունների տապալման մեջ` ասելով, որ երկիրը չի կարողացել ներկայացնել սահմանների անվտանգության համար անհրաժեշտ առաջարկությունները, որոնք պահանջվել էին միջազգային միջնորդների կողմից: Իսկ Իսրայելի վարչապետն ասել է, որ պաղեստինցիները «անգամ մերժել են քննարկել» Իսրայելի անվտանգության հարցերը:
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Պաղեստինի և Իսրայելի միջև ընթացող բանակցությունների նպատակն էր վերսկսել պաշտոնական խաղաղ բանակցությունները` նպատակ ունենալով այս տարի համաձայնության հասնել:









































