Friday, 05 06 2026
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է

ՏԻՄ ընտրություննե՞ր, թե՞ ՀՀԿ-ականների շքերթ

Խորհրդարանի ընտրություններից գրեթե երեք ամիս առաջ` փետրվարի 12-ին, ՀՀ տասը մարզից իննի մի շարք համայնքներում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և միայն Վայոց ձորի մարզն է, որ դուրս է մնացել այս ընտրական թոհուբոհից:
ՏԻՄ ընտրություններն այնքանով են կարևոր, որ շատ յուրահատուկ լակմուսի թուղթ կարող են հանդիսանալ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ համայնքի ղեկավարները այս կամ այն կուսակցության անդամ լինելով, այդ կերպ իրենց համար նպաստավոր պայմաններ են ստեղծում` փոխադարձաբար խոստանալով տվյալ քաղաքական ուժին շատ ձայներ բերել համապետական ընտրություններում: Ու թերևս հենց դա է պատճառը, որ համայնքների մեծ մասի ղեկավարները Հանրապետական կուսակցության անդամ են, որոնք այսօր էլ առաջադրվել են ու փորձելու են մայիսյան ընտրություններում իրենց գյուղերում ընտրակեղծիքների ղեկավարի պաշտոնն էլ ստանձնել: Փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գրանցումն արդեն ավարտվել է, և ԿԸՀ-ն տարածել է գրանցված թեկնածուների ցուցակը, ինչը չափազանց հետաքրքիր նկարագիր ունի:
Բանն այն է, որ եթե մի պահ պատկերացնենք, որ այդ ցուցակները ժողովրդավար երկրի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուների ցուցակ է, ապա հիացմունք է առաջացնում ներկուսակցական մրցակցության առկայությունը՝ երբ մի համայնքում իրար դեմ պայքարելու են երկու կամ երեք հանրապետականներ: Սակայն վերադառնալով մեր իրականություն` հասկանում ենք, որ այստեղ ցանկություն կա կեղծ մրցակցության և կեղծ ժողովրդավարության ֆոն ստեղծել. դե չէ՞ որ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձում էր ասել, որ այս ընտրությունները աննախադեպ են լինելու, ու թերևս ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ ղեկավարի համար «նախավարժանքի» նման մի բան են: Իհարկե, մենք չենք բացառում, որ ներկուսակցական մրցակցություն գոյություն ունի, սակայն այս պարագայում, երբ համայնքի գործող ղեկավարն ու նրա տեղակալը, երկուսն էլ ՀՀԿ-ական, որոշում են պայքարել նույն պաշտոնի համար, այդքան էլ հավատ չի ներշնչում, մանավանդ երբ պատկերացնում ենք, որ նրանք երկուսով են «կերել» համայնքի բյուջեն:
Ինչևէ, առաջադրումներն արդեն կատարված են, և ըստ դրանց` պարզ է, որ ՏԻՄ ընտրություններին, հասկանալի պատճառներով, չափազանց մեծ կարևորություն է տալիս ՀՀԿ-ն: Մեծ ուշադրություն է իր վրա գրավել մասնավորապես Հրազդանի քաղաքապետի ընտրությունը, և պատճառն էլ այն է, որ այստեղ առաջադրվել է ընդդիմադիր թեկնածու՝ ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Հետաքրքիր է, որ նրա հետ պայքարելու են միանգամից երկու հանրապետական՝ ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Արամ Դանիելյանը և ՀՀԿ անդամ, համայնքի ղեկավարի խորհրդական Հովհաննես Պրտավյանը: Թերևս Պրտավյանը որոշել է իր «շեֆին» այդ դաժան պայքարում մենակ չթողնել: Նկատենք, որ այստեղ կարևոր է ԲՀԿ դիրքորոշումը, որը մինչ օրս չի հայտնել, թե ում է սատարելու, սակայն քիչ հավանական է նաև, որ ԲՀԿ-ն Հրազդանում կսատարի ՀՀԿ թեկնածուին:
Սպիտակ համայնքում ևս հետաքրքիր պատկեր է՝ այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Անանիկ Նիկողոսյանը և ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Գագիկ Սահակյանը, որն, ի դեպ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի ազգականն է: Ավելին` մի քանի ամիս առաջ հենց Սպիտակում Հովհաննես Սահակյանը, որը ՀՀԿ Սպիտակի շրջանային խորհրդի ղեկավարն է, ՀՀԿ կառույցի անդամ 5-6 ՀՀԿ-ականների հեռացրեց կուսակցությունից՝ նրանց մեղադրելով ԲՀԿ հետ համագործակցության մեջ: Պարզ է, որ այստեղ էլ ԲՀԿ-ն չի աջակցի ՀՀԿ-ին, և այստեղ ևս հետաքրքիր պայքար է սպասվում:
Առանց ՀՀԿ-ականների կանցնի պայքարը Շիրակի մարզի երկու համայնքում՝ Գեղանիստում և Նահապետավանում: Ավելին՝ Գեղանիստը միակ համայնքն է, որտեղ ՀՅԴ-ն է թեկնածու առաջադրել: Այս համայնքում միմյանց դեմ պայքարելու են ՕԵԿ անդամ, նույն համայնքի միջնակարգ դպրոցի զինղեկ Արտյոմ Ալեքսանյանը, անկուսակցական, համայնքի գործող ղեկավար Աղասի Ղազարյանը և ՀՅԴ անդամ Մանվել Ղազարյանը: Իսկ Նահապետավանում համայնքի ղեկավարի թեկնածուներն են անկուսակցական Գոռ Պետրոսյանը և ՕԵԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Սաշա Վարդանյանը: Նկատենք, որ միայն այս երկու համայնքում է ՕԵԿ-ը թեկնածուներ առաջադրել:
Ի տարբերություն ՀՀԿ-ի, նրա կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում պասիվություն է դրսևորում, ինչի մասին է վկայում առաջադրված թեկնածուների ցուցակը: ԲՀԿ-ն ընդամենը երկու համայնքում է թեկնածու առաջադրել, որոնցից մեկում՝ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում իրար դեմ պայքարելու են երկու ԲՀԿ-ական. մեկը համայնքի գործող ղեկավարն է, մյուսը` գյուղապետարանի հաշվապահը: Մյուս համայնքը, որտեղ ԲՀԿ-ն թեկնածու է առաջադրել, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղն է: Այստեղ պայքարն ընթանալու է ԲՀԿ-ական, ՀԱԲԼԾԿ Իջևանի լաբորատորիայի շիճուկաբան Անդրանիկ Վիրաբյանի, ՀՀԿ անդամ Արթուր Վանեսյանի, ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Հայկ Քամալյանի, անկուսակցական, համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Վիրաբյանի միջև: Թերևս Իջևանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածուին պարտվելուց հետո ՀՀԿ-ն որոշել է մեծ ջոկատով պայքարել ԲՀԿ դեմ:
Հետաքրքիր պատկեր է ստացվել Արագածոտնի մարզում, որտեղ համայնքի ղեկավարների համար պայքարելու հայտ են ներկայացրել անկուսակցականները: Մասնավորապես Արագածոտնի մարզի 4 համայնքներից երկուսում՝ Զարինջայում և Կոշում պայքարն ընթանալու է անկուսակցականների միջև:
Իսկ ամենազավեշտալին այն է, որ ՀՀԿ-ն մարդաքանակի ու մրցակցության պատրանք ստեղծելու մղումով տարված` իրար դեմ է հանում փեսային ու աներոջը: Բանն այն է, որ Շիրակի մարզի Գառնառիճ գյուղի համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Մանվել Ղազարյանը և ՀՀԿ անդամ, Գառնառիճի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վանիկ Մանուկյանը: Մանվել Ղազարյանը Գառնառիճի միջնակարգ դպրոցի տնօրենի ամուսինն է, իսկ Վանիկ Մանուկյանը նրանց դստեր ամուսինն է: Նշենք նաև, որ Ղազարյանների «ընտանեկան խորհուրդը» որոշել է գյուղապետի պաշտոնը վստահել փեսային: Այս կերպ, փաստորեն, ՀՀԿ-ն ձևավորում է պաշտոնի ժառանգական փոխանցման նոր ավանդույթ՝ աներոջից փեսային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում