Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին

Չոր տեսություն

Երկրի անցումը շուկայական տնտեսահամակարգին համընկավ իմ համալսարան ընդունվելու հետ: Իդեալների փնտրտուքը զուգորդվում էր նյութական արժեքներ ապսպրելով:

Խոստովանեմ` իդեալներն ավելի հեշտ էր գտնել. շուկայի անտեսանելի ձեռքը այն կախարդական ուժն էր, որը վերափոխել էր երկիրն ու մասնավորապես իմ կյանքը: Թվում էր, թե տնտեսագիտական տեսությունները տալիս են այն հարցի պատասխանը, թե ինչպես է կառուցված այս աշխարհը և ինչ անել, որպեսզի այն ավելի լավը դառնա:

Առկա էր հաստատ համոզում, որ շուկայական տնտեսությունն իր բնույթով ամենակայունն է` եթե տեղի է ունենում համակարգի անհավասարակշիռ շարժում, դա միայն նրանից է, որ նրա գործերին է միջամտում պետությունը կամ մենաշնորհները` շուկայական մեխանիզմներին թույլ չտալով անել իրենց աշխատանքը: Շուկայական մեխանիզմների անկատարությունը երբեք հարցականի տակ չէր դրվում:

Սակայն ճգնաժամն ստիպեց, որպեսզի հասարակությունը տնտեսագետներին լրջագույն ՊԱՀԱՆՋՆԵՐ ներկայացնի: Պարզվեց, որ նրանցից ոչ մեկ ոչ միայն չկարողացավ կանխատեսել ապագա կոլապսի խորությունը, այլև ցայսօր չի կարողանում տալ ոչ մի ռացիոնալ կանխատեսում և կամ խորհուրդ: Դասական տնտեսագիտությունը չի կարողանում պատասխանել կենսական կարևորության հարցերին, որոնք ծագել են վերջին մեկուկես տարիների ընթացքում:

Հնարավոր է, որ սա անկատարության հետևանք է: Բայց կարո՞ղ է գաղափարը ինքնուրույն կառուցել մաթեմատիկական մոդելներ` բացատրելու, որ կյանքն ի սկզբանե սխալմունք է եղել: Նրանք թեև կառուցում են անուրջներ, որ ապագան կանխատեսելի է, սակայն հենվում են այն սկզբունքների վրա, որոնք չեն արտացոլում լինելիության ողջ բազմաձևությունը: Ամենադժվարին մաթեմատիկական մոդելը նույնիսկ չի կարող հաշվարկել մարդկային հոգեբանության բոլոր մանրուքները: Չնայած տնտեսագիտության բիխեվիորիստական ճյուղը վերջին տարիներին առավել մեծ ազդեցություն է ձեռք բերել, սակայն շարունակում են մնալ այն հեղհեղուկ տեսությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են կոնկրետ իրավիճակներում մարդիկ իրենց դրսևորում բացթողումների և սայթաքումների ժամանակ:

Տնտեսագիտության գոյության ողջ ժամանակահատվածում աշխարհը շատ է փոխվել: Մաքուր տնտեսական արժեքներն ավելի շատ են զիջում հումանիստականին: Եթե 200 կամ 300 տարի առաջ կարելի էր պնդել, որ յուրաքանչյուր կորպորացիա ձգտում է եկամտի «մաքսիմիզացիայի» և հարկերի «մինիմիզացիայի», ապա այսօր արդար չէ նույնը պնդել:

Հումանիստական արժեքները փոխարինում են սպառողական և անհատական տնտեսական ընտրության մեջ: Մարդիկ սկսել են ազատ ժամանակն ավելի շատ արժևորել, քան փողը: 100 կամ 200 տարի առաջ ապրած մարդու տեսանկյունով նրանք ավելի հաճախ են կատարում իռացիոնալ քայլեր: Սպառողը 100 տարի առաջ կընտրեր երկու` որակապես հավասար ապրանքներից առավել մատչելին կամ առավել շատ գովազդվածը, այսօր, սակայն, նախընտրում է առավել թանկը, միայն այն պատճառով, որ ապրանքը արտադրողի հետ ունի հոգևոր ընդհանուր արժեքներ:

Նույնիսկ մարդկային վարվեցողության բնագավառի մասնագետ պրոֆեսիոնալները` հոգեբաններն ու հոգեթերապևտներն են խոստովանում, որ իրենց գործն ավելի շատ վերաբերում է արվեստին, ոչ թե գիտությանը: Որքան առավել զարգացած և ազատ է մարդը, այնքան դժվար է կանխատեսել նրա վարքը: Հետևություն` տնտեսագիտությունը որքան շատ հումանիստական արժեքներ հաշվի առնի, այնքան ավելի քիչ կհիշեցնի, որ գիտություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում