Интерфакс գործակալության հաղորդմամբ՝ Ալմաթիում ոչ արտոնված ցույցի երեք մասնակիցներ ձերբակալվել են: Ալմաթիի վարչական դատարանի որոշմամբ՝ «Ազատ» սոցիալ-դեմոկրատական համազգային կուսակցության երեք ցուցարարներ ձերբակալավել են տասնհինգ օրով` խաղաղ ցույցի կանոնները խախտելու համար:
Ընդդիմության ցույցը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ Ալմաթիի կենտրոնում: Ցույցին մասնակցել է մոտ 1000 մարդ:
Ցույցի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը և նոր ընտրությունների նշանակում: Ակցիայի ժամանակ ոստիկանությունը ոչ ոքի չի ձերբակալել:
Հիշեցնենք, որ Ղազախստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 15-ին: Իշխող «Նուռ Օթան» կուսակցությունը ստացել է ձայների 80 %-ը:










































