Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է, որ բրիտանական զինծառայողներն Աֆղանստանից դուրս կբերվեն 2014 թ. ոչ շուտ:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպման ժամանակ Քեմերոնը նշել է, որ զորքերի դուրս բերումից հետո էլ իրենց երկիրը կաջակցի Աֆղանստանին, քանի որ հակված է Քաբուլի հետ «երկարատև համագործակցության»:
«Մենք ցանկանում ենք, որ Աֆղանստանի հետ երկարատև հարաբերություններ ունենալ այն բանից հետո, երբ մեր զինծառայողները տուն վերադառնան, իսկ դա տեղի կունենա 2014 թ. ոչ շուտ»,- ասել է վարչապետը:
Ներկայումս Աֆղանստանում են գտնվում ինը հազար բրիտանացի զինծառայողներ: Մինչ այժմ այնտեղ զոհվել են 400 բրիտանացի զինվորներ:










































