Աֆղանստանում աշխատող հումանիտար կազմակերպությունները կոչ են արել երկրին օգնելու նպատակով ապրիլի 1-ից սկսած հավաքել 450 մլն դոլար:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերով զբաղվող գրասենյակը հայտարարել է, որ Աֆղանստանում քաղաքական կոնֆլիկտների, բնական աղետների պատճառով գնալով վատանում է հումանիտար վիճակը: Անյալ տարի երաշտի պատճառով մոտ երեք միլիոն աֆղանացի է տուժել:
Որոշ հումանիտար կազմակերպություններ նշում են, որ դժվար է շտապ օգնություն ստանալ այն բանից հետո, երբ մի շարք կարևորագույն ոլորտներ դրվել են աֆղանական անվտանգության ուժերի վերահսկողության ներքո:








































