Ամերիկյան The Christian Science Monitor թերթում հրապարակվել է Իրանին նվիրված մի հոդված, որում նշված է.
«Իրանի ռազմածովային ուժերը կարող են ակնթարթային հարձակումներով փակել Հորմուզի նեղուցը: ԱՄՆ-ը Իրանի պատճառով չի հրաժարվի ռազմական ծախսերից: Սակայն Իրանը տիրապետում է անհամաչափ մարտի ռազմավարությանը և հանգիստ կարող է հասնել այդ ռազմավարության նպատակին:
Իրանը կարող է լուրջ վնաս պատճառել ԱՄՆ-ին: Իրանական ռազմանավերը կարող են խորտակել ամերիկյան լցանավերը և դրանով իսկ փակել Հորմուզի նեղուցը»:











































