Tuesday, 28 05 2024
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online

Մեքսիկայում նկատվել է նոր գրիպով վարակվածների թվի աճ

Մեքսիկայի տարածքում զգալի ցրտերի պատճառով նկատվել է գրիպի A/H1N1 վիրուսային վարակվածության թվի աճ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Մեքսիկայի առողջապահության նախարարության հայտարարությունը` ըստ որի երկրում գրանցվել է այս հիվանդությամբ վարակված ավելի քան 1,4 հազար հիվանդ: Նրանցից 29-ը մահացել է:

Հիվանդների թվի զգալի աճ նկատվել է այս շաբաթվա ընթացքում: Մինչև հունվարի 20-ը գրանցվել է 573 հիվանդ, որոնց մոտ ի հայտ է եկել A/H1N1 վիրուսը, իսկ մինչև շաբաթվա վերջ նրանց թիվն ավելացել է ևս 883 մարդով:

Չնայած նոր գրիպով վարակվածների թվի աճին, Մեքսիկայի իշխանություններն առայժմ լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել: Միևնույն ժամանակ սանիտարական հաստատությունները բոլոր ցանկացողներին ապահովել են վիրուսի դեմ անվճար պատվաստով: Տեղական մամուլում ավելի հաճախ են սկսել գովազդներ տեղադրել` կոչ անելով բնակչությանը օգտվել այդ հնարավորությունից:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչները բնակչությանը կոչ են արել իրենց սննդակարգում ավելացնել այն մթերքները, որոնք հարուստ են վիտամին C-ով և D-ով, ինչպես նաև շատ հեղուկ ընդունել: Բնակչությանը խորհուրդ է տրվել նաև անհապաղ դիմել բժշկի, եթե հիվանդության ախտանիշեր նկատեն:

2009 թվականին Մեքսիկայում նոր գրիպի համաճարակ էր բռնկվել, որը իշխանություններին ստիպել էր արտակարգ իրավիճակ հայտարարել: Այդ ժամանակ մեկ տարվա ընթացքում երկրում գրանցվեց A/H1N1 վիրուսով վարակվածության 68 հազար դեպք: Մահացավ 800 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում