Նորվեգիան առաջին անգամ ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների սպանության մեջ մասնակցություն ունենալու համար: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Հոլոքոստի զոհերի միջազգային օրվա կապակցությամբ ելույթ է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգ: «Ես զգում են, որ ժամանակն է եկել ներողություն խնդրելու այն բանի համար, ինչ տեղի էր ունեցել նորվեգական հողում»,-ասել է Ստոլտենբերգը` ելույթ ունենալով Օսլոի նավահանգստում, որտեղ 1942 թվականի նոյեմբերի 26-ին Donau նավով նացիստական համակետրոնացման ճամբարներ է ուղարկվել 532 հրեա:
Նորվեգիայից մահվան ճամբար է ուղարկվել երկրում բնակվող 2100 հրեաների մեկ երրորդը, իսկ մնացածները փախչել են հարևան Շվեդիա:
Հոլոքոսի ժամանակ իր ունեցած դերը Նորվեգիան ընդունել էր 1998 թվականին: Օսլոն այդ կապակցությամբ հրեական համայնքի անդամներին և նրանց աջակցող կազմակերպությունների վճարել է մոտ 60 միլիոն դոլար` որպես կորցրած գույքի փոխհատուցում:







































