«Հրապարակ»-ը գրում է, որ Հրազդան քաղաքից ստացած տեղեկության համաձայն` ՀՀԿ-ն անձնագրեր է հավաքում ու գումար է խոստանում՝ Արամ Դանիելյանին քվե տալու պայմանով: Ընդ որում, քանի որ Հրազդանը փոքր քաղաք է, և շատերն իրար ճանաչում են, անձնագրերի հավաքագրման գործընթացն իրականացվում է տվյալ անձի ծանոթի կամ ընկերոջ միջոցով:
«Մեր աղբյուրի տեղեկացմամբ` անձնագրերը հավաքել են, ասել են` 2 օրից կտանք՝ գումարը մեջը դրած»,- հավելում է թերթը: