Բոլորն էլ Բոլիվուդի ֆիլմերից ծանոթ են հնդկական գեղեցիկ պարերին, բայց ոչ բոլորը հնարավորություն կունենան, որ իրենց համար կենդանի ներկայացվեն այդ պարերը։
Daily Mail-ը գրում է, որ Finnair ավիաընկերությունը Հնդկաստանի Հանրապետության 63-րդ տարեդարձի առթիվ հենց նման ներկայացում է պատրաստել ուղևորների համար, ովքեր Հելսինկիից թռչում էին Դելի:
YouTube-ում տեղադրված տեսանյութը, որում ներկայացված է, թե ինչպես է ինքնաթիռի ժպտերես անձնակազմը պարում ուղևորների համար, կայքում մեծ հավանության է արժանացել: