Tuesday, 23 06 2026
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին այսօր չվիրահատեցին

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին այսօր չվիրահատեցին: Ամենայն հավանականությամբ նրան կվիրահատեն առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասաց Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը: Իսկ դատապարտյալի առողջական վիճակի առումով նա նշեց, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք և լուրջ խնդիրներ կան աղիների բերանակցման շրջանում: Միքայելյանի հիվանդանոցի փոխտնօրենի խոսքով` սա բավականին բարդ վիրահատություն է, իսկ ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը պարզ կդառնա միայն վիրահատությունից հետո:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ-Տեր Պողոսյանը Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել հունվարի 27-ին: Ըստ երեկվա տեղեկությունների` մանկապիղծին պետք է վիրահատեին այսօր առավոտյան, քանի որ տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում նա ԱՄՆ-ում բուժվել է:

Պարզելու համար, թե Տեր-Պողոսյանի ախտորոշումը որքանով է մտնում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում, փորձեցինք պարզել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանից: Սակայն նա ասաց, որ այս պահին հիվանդությունների ցանկն իր ձեռքի տակ չունի և առաջարկեց, որ մենք ինքներս ուսումնասիրենք կառավարության համապատասխան թիվ 825 որոշումը: Իսկ ելնելով դրանից՝ կարելի է պատասխան գտնել «բարեգործ» Տեր-Պողոսյանի հետ կապված ամենահետաքրքիր հարցերից մեկին, թե արդյոք հիվանդության պատճառով նա կարո՞ղ Է պատժից խուսափել:

ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում» մանկապիղծ Տեր-Պողոսյանի ախտորոշմանը համապատասխանում է ըստ երևույթին հետևյալ բաժինը.
«3-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման»: Արդյոք Սերոբ Տեր-Պողոսյանի ախտորոշումը համապատասխանո՞ւմ է կառավարության որոշման մեջ նշվածի հետ՝ պարզ կդառնա առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում