Բրիտանական Roxy Music խումբը դեբյուտային ալբոմի հոբելյանը նշելու է իր ամբողջ ձայնադարանի վերահրատարակմամբ:
Ինչպես հայտնում է Pitchfork-ը, Roxy Music: The Complete Studio Recordings 1972-1982-ը թողարկվելու է Virgin ստուդիայում 2012 թվականի ապրիլի 2-ին: Այն կազմված է լինելու վեց CD-ից, չորս DVD-ից և պարունակելու է խմբի ութ ստուդիական ալբոմ` Roxy Music (1972), For Your Pleasure (1973), Stranded (1973), Country Life (1974), Siren (1975), Manifesto (1979), Flesh and Blood (1980) и Avalon (1982): Յուրաքանչյուր սկավառակ ունենալու է բոնուս-երգ` սինգլներով և ռեմիքս տաբերակներով:
Roxy Music խումբը հիմնադրվել է Լոնդոնում 1971 թվականին Բրայան Ֆերիի և բասիստ Գրեմ Սիմփսոնի կողմից: Խմբում նվագել է նաև կիթառահար Ֆիլ Մանզաները, սաքսաֆոնահար Էնդի Մաքեյը, թմբկահար Փոլ Թոմսոնը, ստեղնաշարահար Բրայան Ինոն և Էդդի Ջոբսոնը: 1983 թվականին խումբը ցրվել է, սակայն մի քանի անգամ միավորվել է հյուրախաղերի համար:









































