Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան համաձայնել է ֆինանսապես օգնել «ՀԱՄԱՍ»-ին: Այս մասին Al-Sharq թերթին հայտնել է «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան պաշտոնյան:
Վերջինիս խոսքերով՝ առաջիկա շաբաթներին Գազայում բացվելու է թուրքական պաշտոնական ներկայացուցչություն, և Թուրքիան սկսելու է նյութական օգնություն ցուցաբերել Գազայի հատվածին:
Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրեր առաջ Գազայի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիյաի կատարած թուրքական այցի ժամանակ:
Թուրքական կողմն իր այդ օգնության անհրաժեշտությունը պայմանավորել է Գազայի հատվածի վերակառուցմամբ ու վերանորոգմամբ:
Նշվում է, որ Հանիյան հունվարի 30-ին այցելելու է Իրան:










































